Մեր մասին

Դոշաբն արևելյան քաղցր ու նրբահամ աղանդեր է, որը պատրաստվում է սպիտակ թթենու պտուղներից՝ առանց շաքարի հավելման, և եփվում մինչև մեղրի պես թանձր ու մուգ գույնի զանգվածի վերածվելը:

Դոշաբը պատրաստվում է հայկական ավանդական հնագույն բաղադրատոմսով, որի ստեղծման գործընթացը հայերի համար մշտապես եղել է որպես կարևոր ծիսակատարության և որում ներ է դրվում մի փոքր կտոր հայ ժողովրդի հոգուց, սիրուց և աշխատասիրությունից:

Դոշաբը պատրաստում են նաև խաղողից, ծիրանից, նռից (նռան օշարակ/նարշարաբ) և որոշ այլ պտուղներից: Սակայն, այնուամենայնիվ, լավագույնն իր համով ու օգտակար հատկություններով համարվում է սպիտակ թթենու պտուղներից պատրաստված դոշաբը, որը հայտնի է նաև որպես բեկմես կամ փեկմեզ:

Դոշաբը՝ շնորհիվ դյուրին մշակման, իր մեջ պահպանում է թթենու պտուղների առավել օգտակար հատկությունները և օժտված է այլ բուժիչ հատկություններով: Ավանդական բժշկության մեջ դոշաբը կիրառվում է որպես հազի համար նախատեսված օշարակ և որպես բնական հակաբիոտիկ միջոց մրսածության դեմ: Թթի դոշաբի օգտակարությունը ժամանակի ընթացքում փորձվել ու հաստատվել է որպես հազի դեմ բուժող միջոց:

Թթից պատրաստված դոշաբը խոհարարության մեջ կիրառվում է ամենատարբեր նպատակներով. այն հավելում են հացի խմորի, կարագի, ինչպես նաև թեյի, ձվածեղի և այլ ուտեստների մեջ: Հայաստանում դոշաբն օգտագործում են որպես համեմունք աղցանների և մսային ճաշատեսակների մեջ, ինչպես նաև որպես կիսաֆաբրիկատ աղանդերի, հալվայի և սուջուխի պատրաստման համար:

ԴՈՇԱԲԸ հայկական մշակույթի մի մասն է կազմում և դարձել է աշխատասիրության, բարության ու առողջության յուրատիպ խորհրդանիշ: Այդ իսկ պատճառով հենց այս անունն ընտրվեց որպես մեր ինտերնետ-խանութի անվանում:

Մեր առցանց խանութի հարգելի այցելուներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայ վարպետների ձեռքով ու հայկական ընկերությունների կողմից պատրաստված մթերք և այլ արտադրանքներ, որոնք իրենց մեջ կրում են հայկական բերրի հողի ու արևի ջերմության մի մասնիկը:

  • Թթի դոշաբ, նռան օշարակ (նարշարաբ) հայ արտադրողի կողմից:
  • Չիր, ցուկատ, ալանի և այլ քաղցրավենիքներ՝ պատրաստված բնական մրգերից և բանջարեղենից, որոնք աճեցվում են բացառապես հայկական լեռնաշխարհի տարածքում և պահպանում իրենց համն ու օգտակար հատկությունները՝ շնորհիվ հնագույն ավանդական բաղադրատոմսերի:
  • Ձեռագործ գորգեր՝ պատրաստված ազգային ու դասական գեղազարդումներով և հայկական կրկնակի հանգույցի տեխնիկայով, որը մեզ է հասել հնագույն ժամանակներից:
  • Ճապոնական և շվեցարական մեխանիզմների հիմքի վրա հավաքված, բարձրորակ նյութերից պատրաստված ձեռքի ժամացույցներ “Նիկոլայ” և “Արամի”: “Արամի” ժամացույցների գլխավոր յուրահատկությունը դրանց թվատախտակն է, որը պատրաստվում է բացառապես ձեռքով՝ ծաղկի թերթիկներից, թիթեռի թևերից, փայտի կտորներից, որոնցից որպես խճանկար պատրաստվում են տարբեր պատկերներ:
  • Օբսիդիանից պատրաստված հուշանվերներ, կավից պատրաստված էկոլոգիապես մաքուր և ամուր սպասք, փայտից, բնական կաշվից և այլ նյութերից պատրաստված արտադրանք:
  • Պահածոյացված բանջարեղեն և մուրաբաներ, հանքային ջուր և այլ արտադրանքներ հայկական առաջատար ապրանքանիշերից:
  • Դեմքի մաշկի և մարմնի հխնամքի համար նախատեսված բնական յուղեր՝ պատրաստված խաղողի, ծիրանի և նռան կորիզներից, վարդի թերթերից:
  • Հայկական ծխախոտ:
  • Արվեստի գործեր՝նկարներ, քանդակներ:

Ուրախ ենք հայտնել, որ մեր խանութում կարող եք գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է տոնական սեղանը զարդարելու համար, կարող եք ընտրել նվեր Ձեզ կամ Ձեր սիրելիի համար, ընդգծել իմիջը, ջերմություն ստեղծել սեփական տանը, ևվերջապես, պահպանել ինչպես Ձեր, այնպես էլ սիրելի մարդկանց առողջությունն ու տրամադրությունը:

Ողջ տեսականու առաքումն իրականացվում է անմիջապես Հայաստանից, ամենասեղմ ժամկետներում:

Մաղթում ենք բոլորին հաջող գնումներ:

Ուղղված է հայ վարպետներին և ընկերություններին՝ ռուսական շուկայում մթերքի և ապրանքների տարածման հարցերով. info@doshab.ru: