Թթի դոշաբ - միջոց հազի դեմ մեծերի և փոքրիկների համար


  • 1 000руб
    Առկա է
    Թթի դոշաբ տնական

    Թթի դոշաբ տնական

    1 000руб

    Բաղադրությունը՝ թութ: 100 գ պարունակում է՝ ածխաջրեր - 72 գ, օրգանական թթուներ - 0.7 գ: ..

    Առկա է
  • Թթի դոշաբ տնական 370 gr

    Թթի դոշաբ տնական 370 gr

    700руб

    Բաղադրությունը՝ թութ: 100 գ պարունակում է՝ ածխաջրեր - 72 գ, օրգանական թթուներ - 0.7 գ: ..

    Առկա է
  • Ցուցադրել {start}-ից մինչ {end}-ը {total}-ից (Ընդամենը{pages} էջ)

    Թթի դոշաբ օգտակար տեղեկատվություն

    Դոշաբ»-ն առաջարկում է գնել թթի դոշաբ՝ իրապես ժողովրդական հիանալի միջոց հազի դեմ։ Այն իրենից ներկայացնում է օշարակ, որը ստանում են սպիտակ թթենու պտուղները երկարատև և առանց շաքարի հավելման եփելու արդյունքում։ Սպիտակ թթենին բոլոր ժամանակներում համարվել է «հատապտուղների թագուհին», իսկ թթի ծառը համարվում է որպես «Կենաց ծառ», որի արմատները հասնում եմ հողի խորքերը, իսկ ճյուղերը ձգվում են դեպի հայկական ջերմ արևը։ Այդ իսկ պատճառով նրա պտուղներն օժտված են չարի և հիվանդությունների դեմ պայքարող մոգական ուժով։ Թթենու պտուղը պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, խնձորաթթու և կիտրոնաթթու, թթվային այլ նյութեր՝ տանիններ, մեծ քանակությամբ միկրոտարրեր, վիտամիններ, կարոտին և այլ սննդարար նյութեր։ Դոշաբի պատրաստումը Հայաստանում հնագույն արարողակարգ է, որը մեզ է հասել սերունդներից։ Դոշաբը հայկական արևակեզ հողի իսկական հպարտությունն է, քանզի որպես առողջության ընդհանուր վերականգման համար նախատեսված միջոց այն կիրառվում է դեռ հնագույն ժամանակներից։ Ժամանակին «արքայից արքա» Ալեքսանդր Մակեդոնացին, ով հաղթական արշավ էր կատարել դեպի Հնդկաստան և այցելել այս օրհնյալ երկիրը, անվանել էր հայկական դոշաբը զարմանահրաշ ըմպելիք։ Դոշաբի օգտակար հատկություններն իսկապես փորձված և ապացուցված են ժամանակի ընթացքում։ Հոգատար հայ մայրերը ժողովրդական բաղադրատոմսով պատրաստված, հազի դեմ բուժման միջոց հանդիսացող այս օշարակով դարեր շարունակ բուժել են իրենց երեխաներին։ Որակյալ թթի դոշաբն իրենից ներկայացնում է բավականին խիտ և պինդ բաղադրություն, որն ավելի շատ նման է բնական մեղրին, սակայն միևնույն ժամանակ այն մուգ գույնի է, յուղային և, չնայած շաքարի բացակայությանը, չափազանց քաղցր է և համային երանգներով լի։ Նախկինում ավանդական բաղադրատոմսով պատրաստված, հազի բուժման միջոց հանդիսացող այս հրաշալի օշարակը գրեթե անհնար էր հայթայթել, սակայն այսօր, շնորհիվ հայկական արտադրատեսակների և ապրանքների առցանց խանութի, դոշաբը բավականին հեշտությամբ կարելի է ձեռք բերել։ Հազի դեմ այս ժողովրդական օշարակը հնագույն ավանդույթների և նորագույն տեխնոլոգիաների հիանալի համադրություն է, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ազատ ձեռք բերել բուժիչ հատկություններով օժտված ժողովրդական միջոցը։ Դրա օգնությամբ կարող եք շատ արագ ազատվել ծանր հազից։ Թթի դոշաբը հաջողությամբ կիրառվում է նաև խոհարարության մեջ։ Այն հիանալիորեն համադրում են հացի հետ, խառնում կարագին և ավելացնում թեյի մեջ, նրանից պատրաստում են հոյակապ դեսերտ՝ թթի դոշաբ սառույցով։ Դրանով համեմում են ձվից պատրաստված ուտեստները, աղցանները և մսային ճաշատեսակները։ Այն որպես խտանյութ կիրառում են բոլոր հնարավոր տեսակի դեսերտների պատրաստման մեջ, այնպիսիք, ինչպիսիք են հալվան, չուրչխելան, շարոցը և սուջուխը։ Պատվիրեք այս հիանալի, հնագույն ժողովրդական միջոցը հազի դեմ, և բուժմանը նպաստող ու խոհարարական հնարքների համար նախատեսված օշարակի հետ միասին կստանաք նաև սերունդներից մեզ փոխանցված հայկական հոգու մի մասնիկը։